211652_close_icon
views-count6543 դիտում article-date 20:26 30-08-2014

Պուրակ, որտեղ սեքսո՞վ են զբաղվում. տեսանյութ

Սունդուկյանի այգու հարևանությամբ բնակվողները ուզում են միայն, որ այգին չվերածվի սոդոմ-գոմորի: Այգու տարածքում սիրով զբաղվելն արգելվում է: Անցանկալի զբաղմունքների ցանկում են նաև անհարկի աղմուկ-աղաղակը, հարբեցողությունը, շներ կռվացնելն ու միմյանց միջև հաշիվ մաքրելը: Սունդուկյանի այգու հրաևանության գտնվող շենքի բնակիչը ներկայանալ ու երևալ չցանկացավ: Երեկոյան բարձր աղմուկն են լսում, առավոտյան էլ այգու տարածքում ներարկիչներ ու դատարկ շշեր գտնում: Որոշվեց այգու այն հատվածը, որը հենց այս շենքի բնակիչների խնամքին է հանձնված` ժապավենապատել: Անցանկալի այցելուներ չեն լինի, սպիտակ-կարմիր ժապավենից ներս երիտասարդ տնկիներն էլ չեն կոտրվի: Ժապավենը պայմանական է, հանգստանալ կարող են, միայն թե առանց հասարակական կարգը խախտելու: Այգու տնօրենը հարևան շենքի բնակիչների բողոքները լսել է: Իրավասության շրջանակում թափառականներին ու հարբեցողներին տարածքից հեռացնում է: Մտահոգող մեկ խնդիր էլ կա, քաղաքացիները ներսում կուտակված ագրեսիան հանում են այգու աղավնիներից: Սոդոմ-գոմորի այգին չվերածել, սա ցուցանակին գրված չէ, բայց հարևան իտալացի և հայ բնակիչների միակ ցանկությունն է: Այգու այցելուները բողոք-դիմում, առաջարկ չունեն: Հանրային այգին ամառային վերջին տապից պատսպարվելու հարմար վայր է: Ագելված տարածքների էլ այգում չեն հանդիպել: Օրինապահ բացօթյա հանգիստի սիրահարների համար այգին միշտ բաց է: Շուտով այն ավելի կկանաչի ու կսաղարթապատվի, կավելանա նաև ցայտաղբյուր, սա էլ այգու այցելուների ցանկությունն էր: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33024]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր