211652_close_icon
views-count5341 դիտում article-date 21:46 30-08-2014

Ա՜յ, քուրիկ ջան, իմ հալ, քո հավես. ԿԳ փոխնախարարը՝ դպրոցի տնօրենին. aravot.am

Արաբկիր վարչական շրջանի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը այսօր դպրոցների տնօրենների եւ ԿԳ ու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից խնդրեց անլար համացանց (wifi),գրում է [url=http://www.aravot.am/2014/08/30/492704/]aravot.am[/url]-ը: Նա ասաց, որ անհրաժեշտություն է, որ իրենց ուսուցիչներն ու փոխտնօրենները կարողանան հասցնել աշխատանքը դպրոցում, թե չէ դժգոհում են, որ տանը պիտի իրենց ընտանիքի հետ ժամանակ անցկացնեն եւ ոչ թե համակարգչի առաջ աշխատեն.« Մեկ համակարգչային սենյակ է, որտեղ ե՛ւ դասերը, ե՛ւ մնացած աշխատանքներն են արվում»: Հետո ասաց, որ ժամանակն է օրագրերը գործունեությունից հանել. «Մի օրագրի համար հարկ չկա 1000 դրամ վճարել, արդեն կա dasaran.am-ը, տնային առաջադրանքներից սկսած ամեն ինչ կա ինտերնետում, գնահատման համակարգն էլ փոխվում է, երեխաներին գնահատելն էլ թույլ չեն տալիս»: Մանրամասն՝ [url=http://www.aravot.am/2014/08/30/492704/]այստեղ[/url]: [img]/ups/images/0341573001409405307673414.jpg[/img]

Նմանատիպ նյութեր