ԵԱՀԿ-ն պահանջում է ստուգել Դոնբասում ՌԴ-ի ռազմական միջամտության մասին լուրը
Rosbalt.ru-ի հաղորդմամբ` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում հակամարտության սրման, ինչպես նաև երկրի այլ տարածքներում վերջինիս տարածման կապակցությամբ:
ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Բուրկհալտերը պահանջել է մանրակրկիտ կերպով ստուգել հակամարտության գոտում զինված մարդկանց աճող հոսքի և Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական մատակարարումների մասին տեղեկությունները:
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվեն: