211652_close_icon
views-count1124 դիտում article-date 13:28 30-08-2014

ԵՄ-ը առայժմ ի վիճակի չէ ձևակերպել, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կներկայացվեն ՌԴ-ին

РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Ուկրաինայում տիրող իրավիճակը դարձել է ԵՄ արտգործնախարարների` հինգշաբթի Միլանում մեկնարկած ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր թեման: Ինչպես հայտնի է դարձել, ԵՄ անդամ-երկրները պատրաստ են քննարկել նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը` կապված Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Նշվում է, սակայն, որ ԵՄ-ը առայժմ ի վիճակի չէ ձևակերպել, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կներկայացվեն, և կունենա՞ն արդյոք վերջիններս իրական ազդեցություն Մոսկվայի վրա:

Նմանատիպ նյութեր