211652_close_icon
views-count1480 դիտում article-date 09:37 30-08-2014

Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության տարբեր խոտածածկ վայրերում բռնկված հրդեհները

Oգոստոսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում այրվել է 100 քմ խոտածածկ տարածք, Օհանով և Շերամ փողոցների խաչմերուկի մոտակայքում` 800 քմ խոտածածկ տարածք և 5 մրգատու ծառ, Լոռու մարզի Արջահովիտ համայնքի մոտակայքում` 100 քմ, Գետամեջ գյուղի մոտակա սարալանջին` 6000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Մակու ռեստորանի մոտակայքում` 500 քմ բուսածածկ տարածք, ջերմահարվել է 20 սոճի, Ֆանտան-Հրազդան ավտոճանապարհին` 10 հա, Չարենցավան-Երևան ավտոճանապարհին` 3 հա, «Նիխիտ» գործարանի մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Ջրահարս» ռեստորանի մոտա¬կայ¬քում` 300 քմ, Մեղրի քաղաքի պանրի գործարանի մո¬տակայքում` 6.5 հա խոտածածկ տարածք, 2 էլ.սյուն, 55 դեկորատիվ և 32 պտղատու ծառեր, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Մագադան» թաղամասում` 1000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի N զորամասի մոտակայքում` խաղողի այգում` 2000 քմ խաղողի այգի, 2 տոննա կուտակված անասնակեր և 20 հա խոտածածկ տարածք, Մ-16 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան 5-րդ կմ-ի մոտակայքում` 1000 քմ, Նոյեմբերյան քաղաքի N զորամասի հրաձգարանի տարածքում` 2 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր