211652_close_icon
views-count1412 դիտում article-date 09:20 30-08-2014

Սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ 3-5 աստիճանով

Օգոստոսի 30-ին, 31-ին և սեպտեմբերի 1-ին հանրապետության արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 6-8 աստիճանով: [img]/ups/images/0505605001409375071963289.jpg[/img] Մայրաքաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: [img]/ups/images/0372211001409375092581000.jpg[/img]

Նմանատիպ նյութեր