Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանի նվազում
Հանրապետության տարածքում հուլիսի 19-22-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
[img]/ups/images/0215750001405752101231247.jpg[/img]
Երևանում հուլիսի 19-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0267157001405752130453332.jpg[/img]