Դու միշտ ինձանից 2 քայլ հետ կլինես. Մադոննան քննադատել է Լեդի Գագային
Հիշատակել թշնամիներին իրենց երգերում՝ միևնույն ժամանակ անուններ չտալով, շոուբիզնեսին հատուկ վրեժի տեսակ է:
Այսպես, երգչուհի Մադոննան նոր երգ է ձայնագրել, որը, ըստ The Sun հրատարակչության, Լեդի Գագային է նվիրված:
Two Steps Behind Me («Երկու քայլ ինձանից հետ») երգում ասվում է. «Կարող ես քայլել ինչպես ես, խոսել ինչպես ես, սակայն միշտ ինձանից 2 քայլ հետ կլինես»: