211652_close_icon
views-count1062 դիտում article-date 16:58 29-08-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 28-ից 29-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը: Խարդախության` 13, մաքսանենգության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր