Պարզվել է կոնյակները կեղծ են
                        Օրերս մի քաղաքացուց ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի կոլտնտեսական շուկայի վաճառողուհուց` 1962 թ. ծնված Թերեզա Ս.-ից, գնել է 4 շիշ կոնյակ, ինչի համար վճարել է 20.000 դրամ, իսկ օգոստոսի 27-ին պարզել է, որ կոնյակները կեղծ են:
Քաղաքացու կողմից ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

