67418 դիտում
09:01 09-10-2019
ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել Արթուր Բաղդասարյանի ընկերության կոնյակները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ալկոհոլային խմիչք է վաճառքի հանել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել 20 տարվա հնություն ունեցող կոնյակներ: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ վաճառքի է հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ Հայասի գրուպի «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ալկոհոլային խմիչքն ունի 40% թնդություն, իսկ վաճառքի է հանվել 12 հազար 900 շիշ: Ընդհանուր ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 256 մլն 387 հազար դրամ: Այսինքն՝մեկ շիշն արժե 19 հազար 874 դրամ:
Ըստ ԴԱՀԿ-ի՝ այն վաճառվում է որպես երկրորդային հումք: Ավելին, պարզվում է, որ դրանք դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետևի պիտակի վրա գրառումները կատարված են չինարեն, հարկադիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո նշված տեսքով շուկայում իրացման ենթակա չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2725 դիտում
10:02 13-02-2019
«Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է կրճատել 1200-1500 աշխատակիցների․ «Ժամանակ»
1770 դիտում
00:00 19-09-2014
ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել. Ժողովուրդ
2452 դիտում
09:29 19-09-2014
ԴԱՀԿ-ը մանկական 110 դրամանոց ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել. Ժողովուրդ
Այս բաժնից
1642 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»