Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Դժվար չէ կռահելը, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել Թուրքիային: Այս գաղափարը պատերազմի հենց սկզբից առաջ են տարել Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած երկու պետություն: Սակայն այստեղ կան առարկայական խանգարող հանգամանքներ: Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի և ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում:
Այս փաստը բավարար է, որպեսզի վերջինիս ներկայությունն ընդունելի չլինի Հայաստանի համար: Այդ մասին ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]