211652_close_icon
views-count1608 դիտում article-date 19:52 28-08-2014

Մարզադաշտ` պարտքի դիմաց. «Միկա»-ն հնարավոր է տրվի Ֆինանսների նախարարությանը. տեսանյութ

«Արմավիա» ավիաընկերությանը և «Միկա Քորփորեյշն»-ին պատկանող մարզադաշտը կարող է փոխանցվել Ֆինանսների նախարարությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկում է մի քանի օր էլ սպասել, հստակեցնել բոլոր հարցերը: Գույքը փոխանցվում է պետությանն ունեցած պարտքի դիմաց: 9 միլիարդ դրամ արժողությամբ մարզադաշտը Հարկադիր կատարման ծառայությունը հանել է էլեկտրոնային աճուրդի: Հերթական աճուրդը սեպտեմբերին է: Եթե գնորդ չեղավ, գույքը կփոխանցվի Ֆինանսների նախարարությանը: Կարգն է այդպես, հստակեցնում է Ֆինանսների փոխնախարարը: Ի՞նչ կլինի գույքի հետ, դեռ որոշում չկա: Պավել Սաֆարյանը հաջորդ նախագծին է անցնում: Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական օրենսգրքում» և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ անելու նախագծերի փաթեթին: Սրանք կտան վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առաջարկում է ևս երկու օր աշխատել նախագծի վրա: Կառավարությունը պատրաստ է գործակցել օրենսդրական այս նախաձեռնության հեղինակի` պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ: Կառավարության նիստի օրակարգում ՀՀ արտգործնախարարությանը վերաբերող հարց չկա, բայց լրագրողներին Էդվարդ Նալբանդյանի Թուրքիա կատարած այցն է հետաքրքիր: Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը: Ինչո՞ւ ընդունվեց հրավերը` հարևան երկիր է: Շավարշ Քոչարյանը բացատրում է` մինչև հիմա Հայաստանը Թուրքիայի ոչ մի նախագահի երդմնակալության չի մասնակցել, որովհետև այս մասշտաբի արարողություն չի էլ եղել: Էրդողանն ուղիղ քվեարկությամբ ընտրված առաջին նախագահն է Թուրքիայում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32915]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր