Ադրբեջանը մտահոգված է Արցախում Իրաքի եզդիների հնարավոր բնակեցմամբ
Ադրբեջանը մեծապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում եզդիների հնարավոր բնակեցմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը:
Haqqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին խստորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի «օկուպացված տարածքներում» եզդիների բնակեցմանը:
Աբդուլլաևի խոսքով՝ նման փորձերը և գործողությունները միայն խոչընդոտում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն գործընթացին և հակասում Ժնևյան կոնվենցիայի սկզբունքներին:
Ավելի վաղ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարաել էր, որ Արցախի իշխանությունները պատրաստ են ընդունել Իրաքի եզդիներին: