Իրաքի եզդիների ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն` ԵՊՀ-ում
Մայիսի 21-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ գրադարանի նախասրահում տեղի կունենա Իրաքի եզդիների ցեղասպանությանը նվիրված նկարների ցուցադրություն:
Միջոցառման ընթացքում հանրությանը կներկայացվի լրագրող, հասարակական գործիչ Բորիս Մուրազիի հեղինակած «Հարյուր տարի անց...» փաստագրական աշխատությունը: Նախատեսվում է նաև փաստագրական ֆիլմի ցուցադրում:
Նախաձեռնության հեղինակներն են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժինն ու «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը: