Zn.ua ուկրաինական լրատվականի հաղորդմամբ` ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Կոնստանտին Ելիսեևը Բրյուսելում հայտարարել է, որ Ուկրաինան ու ԵՄ-ը համատեղ պետք է կանգնեցնեն Ուկրաինայի արևելյան մասում ընթացող պատերազմը.
«Մենք կոչ ենք անում օգոստոսի 30-ին Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպական Խորհրդի հատուկ նիստ անհապաղ գումարել: Համերաշխությունը պետք է լինի կատարյալ ու անկասկած»:
Ելիսեևի խոսքով՝ ԵՄ-ը պետք է հետագա վճռական ու նշանակալից պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, ինչպես նաև ընդլայնի Ուկրաինային ռազմական ու տեխնիկական օգնությունը՝ ագրեսորին կանգնեցնելու նպատակով:
Դեսպանը հիշեցրել է, որ ռուսական ագրեսիայի սկսվելուց ի վեր ԵՄ-ի Խորհուրդն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ 11, իսկ Եվրոպական խորհրդարանը՝ 4 բանաձև, որոնցում Ռուսաստանին կոչ է արվում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: