Տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը. տեսանյութ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քիչ առաջ տեղի է ունեցել Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը պաշտոնապես երդում է տվել և ստանձնել նախագահի լիազորությունները: Երդումից հետո հրանոթից 101 կրակոց է արձակվել, ինչից հետո Էրդողանն այցելելու է Աթաթուրքի դամբարան, այնուհետ՝ Չանքայայի նախագահական պալատ, որտեղ նրան է սպասում Թուրքիայի արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը: Երդմնակալությանը ներկա են տարբեր պետությունների ներկայացուցիչներ: