Իրանը կարող է զորք մտցնել Իրաք
Իրանը թույլ չի տա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սուննի ծայրահեղականներին վնաս հասցնել Իրաքի շիական սրբավայրերին, որոնք գտնվում են Նեջեֆ և Քերբելա քաղաքներում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Նգ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, փոխանցում է իրանական Intihab ինտերնետ պորտալը:
Իրանցի նախարարի խոսքով՝ կառավարության նիստում Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է,որ թույլ կտա իրանական զորքին մուտք գործել Իրաքի տարածք, եթե այդ քաղաքներին իրական վտանգ սպառնա:
«Միջամտությունն ամբողջովին կհամակարգվի իրաքյան կողմի համաձայնությամբ և կուղղվի «Իսլամական պետության» ոչնչացմանը»,-ընգծել է Ֆազլին:
Ներկա պահին Իրանը հատուկ ուսումնավարժություններ է անցկացնում Իր Զինված ուժերում, եթե նշված քաղաքներում իրավիճակին միջամտելու հարկ առաջանա: Ուսումնավարժանքներին ներգրավված են անօդաչու թռչող սարքեր և ավիացիա: