ԱՄՆ Պետդեպը հաստատել է Ուկրաինայում ռուսական ներխուժման մասին լուրերը
Zn.ua-ի հաղորդմամբ` ԱՄՆ Պետդեպի մամլո քարտուղար Ջեն Պսակին նոր տեղեկություններ է հայտարարել Ուկրաինայի արևելքում ռուսական տանկերի շարասյուների և հրթիռային հարձակումների վերաբերյալ:
Այդ փաստերը վկայում են ռուսական զորքերի` Ուկրաինա ուղղակի ներխուժման մասին` Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հակահարձակման նպատակով:
Պսակիի խոսքով` հաղորդագրություններ են եղել ռուսական տանկերի լրացուցիչ շարասյուների, հրթիռային հարձակումների և զրահատեխնիկայի վերաբերյալ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի հարավ-արևելքում քաղաքացիների դեմ:
Ջ. Պսակին նաև իր անհանգստությունն է հայտնել, որ ռուսները լռում են Ուկրաինայում իրենց գործողությունների վերաբերյալ` թաքցնելով սեփական զինվորների մահերը: