Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լոռու մարզի Օձուն գյուղի մոտակա սարալանջին այրվել է մոտ 5000 քմ խոտածածկ տարածք, Պարնի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակա անտառում՝ 2 հա, Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի մոտակա սարալանջին՝ 3 հա, Սևաբերդ-Զառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ 1 հա, Գառնի գյուղում՝ 1 հա, Չարենցավան քաղաքի Գյումուշ ջրամբարի մոտակայքում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան գյուղի ջերմոցների մոտակայքում՝ 6 հա, Արևշատ 1-ին փողոցում՝ 2000 քմ.
Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն