211652_close_icon
views-count2215 դիտում article-date 21:29 27-08-2014

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը հյուրընկալել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի հայազգի չեմպիոն Սյուզի Կենտիկյանին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, հյուրընկալել է գերթեթև քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի հայազգի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սյուզի Կենտիկյանին: Նախարարը ողջունել է հյուրին և նշել, որ հայ ազգը մշտապես հետևում է Սյուզիի մրցելույթներին ու մեծ ոգևորվածությամբ սպասում նրա հերթական հաղթանակին, ուրախանում նրա ձեռքբերումներով: Գաբրիել Ղազարյանի խոսքերով՝ Սյուզի Կենտիկյանի օրինակը վարակիչ է ու ոգևորում է բազմաթիվ հայ աղջիկների՝ սպորտով զբաղվելու և բռնցքամարտում հաջողություններ գրանցելու համար: [img]http://msy.am/datas/znews/07f249a6e7754a927c357c0605cb3c37.jpg[/img] [img]http://msy.am/datas/users/541.jpg[/img] Սյուզին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ուրախ է 4 տարվա ընդմիջումից հետո կրկին գտնվելու հայրենիքում: Նա պատմել է իր հետագա անելիքների ու ծրագրերի մասին, մասնավորապես՝ շուտով վերսկսելու է պարապմունքներն ու պատրաստվելու է նոյեմբերին անցկացվելիք մրցումներին:Մեր հայուհի բռնցքամարտիկը տեղեկացրել է, որ 2015 թվականի իր բոլոր մրցելույթներն ու հաղթանակները նվիրելու է Մեծ եղեռնի 100-ամյակին: [img]http://msy.am/datas/users/shnorh.jpg[/img] Նախարար Գ. Ղազարյանը հանդիպման վերջում Սյուզի Կենտիկյանին հանձնել է նախարարության շնորհակալագիրը՝ Հայաստանի Հանրապետությունում բռնցքամարտի զարգացման և մարզաձևի տարածման գործում մեծ ներդնում ունենալու համար ու նրա հետ եղել Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում, որտեղ նախատեսված էր Սյուզիի հանդիպումը պատանի բռնցքամարտիկների հետ:

Նմանատիպ նյութեր