Մայլի Սայրուսի նոր ընկերը խնդիրներ ունի ոստիկանության հետ
MTV Video Music Awards 2014 մրցանակաբաշխությանը Մայլի Սայրուսը ներկայացել է Ջեսի Հելթի հետ, ով պատմել է իր ծանր կյանքի մասին:
Ջեսին այդ պահից միանգամից հայտնի դարձավ և լրագողները սկսեցին փորփրել նրա կյանքի մասին եղած տվյալները և պարզեցին, որ երիտասարդը խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ: Նա մեղադրվել է տուն ապօրինի մուտք գործելու մեջ:
Այժմ 22-ամյա երիտասարդը հետախուզման մեջ է՝ փորձնական ժամկետի պայմանները խախտելու և չի մասնակցել դատարանի կողմից տրված այն հրամանին, որ թեստ հանձնի՝ արյան մեջ թմրանյութի պարունակությունը ստուգելու համար: