Մայլի Սայրուսին արգելել են ելույթ ունենալ Դոմինիկյան Հանրապետությունում
Դոմինիկյան Հանրապետության իշխանություններն արգելել են Մայլի Սայրուսին ելույթ ունենալ հանրապետության տարածքում:
Իշխանությունների պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Մայլիի համերգը չեղյալ է համարվում, քանի որ երգչուհին հաճախ է անում արարքներ, որոնք հակասում են բարոյականության նորմերին և երկրի ավանդույթներին:
Նշենք, որ Սայրուսը Դոմինիկյան Հանրապետությունում պետք է ելույթ ունենար սեպտեմբերի 13-ին: