1016 դիտում
15:50 27-08-2014
«Ռուսական աշխարհ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Կոչինը հյուրընկալվեց ՀՀ մշակույթի նախարարությունում
Ս. թ. օգոստոսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանն ընդունել է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Կոչինին, խորհրդական Սերգեյ Սկրյաբինին, տեղեկատվական վարչության ավագ խմբագիր Վլադիմիր Եմելյանենկոյին: Վլադիմիր Կոչինի Հայաստան այցի նպատակը մեր երկրում իրականացվելիք կրթական եւ մշակութային համտեղ ծրագրերի քննարկումն է: ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են «Ռուսական աշխարհ» հիմնադրամի և մշակույթի նախարարության հնարավոր համագործակցության ուղղությունները: Վլադիմիր Կոչինը նշել է, որ հիմնադրամը շահագրգիռ է այդ համագործակցությամբ և ունի մի շարք առաջարկներ:
Ողջունելով հյուրերին, Արթուր Պողոսյանն ընդգծել է հիմնադրամի գործունեության կարևորությունը` այդ թվում հայ-ռուսական մշակութային համագործակցության ուղղությամբ: Ներկայացնելով Ռուսաստանի հետ մշակույթի ոլորտում առկա համագործակցությունը, նա խոսել է 2014 թ-ի ընթացքում Հայաստանում անցկացվող ռուսական մշակույթի օրերի մասին` առաջին միջոցառումն արդեն մեկնարկել է հունիսի 14-ին: Հայտնելով հիմնադրամի հետ համագործակցելու հայկական կողմի պատրաստակամությունը, Ա. Պողոսյանն առաջարկել է համատեղ իրականացնել ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական-թարգմանական նախագծեր, տարբեր թեմաներով կինոծրագրեր, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի ցուցադրության նորացումն ու փոխանակումը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Կոչինն Արթուր Պողոսյանին հրավիրել է Սոչի, որտեղ ս. թ. նոյեմբերի 2-5-ը կայանալու է «Ռուսական աշխարհ» հիմնադրամի ասամբլեայի նիստը, որի ընթացքում հնարավորություն կընձեռնվի առավել մանրամասն խոսել համատեղ ծրագրերի մասին:
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
22:30 26-11-2016
Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայան հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
3751 դիտում
16:30 28-04-2017
«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
Այս բաժնից
1012 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան
907 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան