211652_close_icon
views-count1359 դիտում article-date 17:52 27-08-2014

Արմեն Աշոտյանը դժգոհ է ավագ դպրոցներից

Նոր ուսումնական տարվա մեկնարկին նախարար Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված: Վերազինված ու կահավորված ավագ դպրոցներ, կրթական նոր ծրագրեր ու բարեփոխումներ: Այս տարի Կրթության և գիտության նախարարությունը 25 մլն դոլարի նոր վարկային ծրագիր է իրականացնելու: Ամբողջովին նորոգվելու և վերազինվելու են 17-20 ավագ դպրոցներ՝ թե' Երևանում, և թե' մարզերում: Սեպտեմբերի մեկից նախարարն անակնկալ այցելելու է հանրապետության ավագ դպրոցներ: Արմեն Աշոտյանը դժգոհ է ավագ դպրոցներից, քանի որ չեն ապահովել հասարակության սպասելիքները: Խստորեն հետևելու է նաև դպրոցների տնօրենների վարչարարությանը: Եթե տարին պարտքով փակեն, ապա կհեռացվեն: Դպրոցներում ներդրվելու է հայրենասիրական դաստիարակությանն ուղղված նոր ծրագիր: Պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորների միության օժանդակությամբ դասավանդվելու է նոր պարտադիր առարկա: Կրթության նախարարը համոզված է, որ ավագ դպրոցներում կրթական ծրագրի ու դասագրքերի խնդիր չկա: Այնուամենայնիվ, վստահեցնում է, որ հանրակրթական դպրոցի բոլոր ծրագրերն ու դասագրքերը վերանայվելու են: Առաջիկա տարում կփորձարկեն նաև կրեդիտային համակարգը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32828]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր