Մանկավարժական երախտիք` զոհված սերժանտի հիշատակին
Սարդարապատցի 20-ամյա Արարատ Խանոյանի զինվորական ծառայության ավարտին մնացել էր 5 ամիս, երբ նրա ծնողներին հասավ միակ որդու մահվան գույժը: Սերժանտը զոհվել էր հուլիսի 31-ին հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն հարձակումը կանխող մարտական գործողության ժամանակ:
Արարատի մայրը, հիշում է, թե որդին որքան ուրախ էր ծառայության մեկնում. ասում է` երբեք չեմ մոռանա տղայիս առկայծող աչքերը: Սարդարապատի դպրոցի տնօրենը Արարատի մասին պատմում է հենց այն դասասենյակում, որտեղ նա 10 տարի սովորել է` մտածող, աշխատող, սա էր իր տեսակը:
Սարդարապատի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշել է դասասենյակը անվանակոչել Արարատ Խանոյանի անունով:
Արարատի ընտանիքը հուզմունքով ու երախտիքի զգացումով է ընդունել մանկավարժների որոշումը: Որդեկորույս մայրը մեկ ցանկություն ունի` թող ամենավերջին մայրը լինի, որ նման ցավ է տանում եմ, թող ոչ մի մայր երբեք այդ տառապանքը չտեսնի: Սարդարապատի դպրոցի ճակատային պատին տեղադրվել է նաև Արարատ Խանոյանի անունով հուշաքար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32820]Armnewstv.am[/url]