Հաղորդում իրական հրկիզման մասին
                        Օգոստոսի 25-ին, ժամը 13.40-ին, Քարինջ գյուղի մի բնակիչ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ համագյուղացին` 1967 թ. ծնված Վ.-ն, որը տառապում է «օլիգոֆրենիա պաթոլոգիկ ստախոսություն» հոգեկան հիվանդությամբ, նախորդ երեկոյան հրկիզել է իր տնամերձ հողամասում գտնվող 650 կգ կշռով խոտի դեզը` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: 
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

