ՆԱՏՕ-ն պլանավորում է նոր ռազմաբազաներ ծավալել Արևելյան Եվրոպայում
Բրիտանական The Guardian թերթը, մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքը, հայտնում է, որ ՆԱՏՕ-ն պլանավորում է Արևելյան Եվրոպայում ծավալել նոր ռազմաբազաներ՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի:
Ռասմուսենի խոսքերով՝ այդ քայլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու փորձ է՝ թույլ չտալու համար, որ նա բալթյան երկրներին տհաճություններ պատճառի:
Հաջորդ շաբաթ Քարդիֆում անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի մասնակիցները պետք է քննարկեն Ռուսաստանի սահմաններին նոր ուժեր ծավալելու հարցը:
Ռասմուսենը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է գտնվելու նաև Ուկրաինայի անվտանգության մեծացման հարցը: