211652_close_icon
views-count969 դիտում article-date 13:26 27-08-2014

Մեքսիկայում ներգաղթյալների դեմ պայքարում կմեծացնեն գնացքների արագությունը

Մեքսիկայի կառավարությունը նոր մեթոդներ է մշակում Կենտրոնական Ամերիկայից ժամանած ապօրինի ներգաղթյալների դեմ, որոնք ձգտում են երկրի երկաթուղիներով հասնել դեպի ԱՄՆ-ի սահման: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը: Մեքսիկայի կառավարությունը պլանավորում է ստեղծել մեխանիզացված հատուկ պարեկներ՝ զննելու համար երկաթուղիները, ինչը պետք է տեղի ունենա նախքան գնացքների ժամանումը, ոպեսզի դրանով իսկ վախեցնեն ընթացքից գնացք նստել ձգտող պոտենցիալ ներգաղթյալներին: Բացի այդ, նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել մի շարք երկաթուղիներում, որպեսզի հնարավոր լինի մեծացնել գնացքների արագությունը: Իրավապաշտպաններն իրենց հերթին հայտարարել են, որ տվյալ մեթոդը կարող է միայն հանգեցնել ներգաղթյալների թվում զոհերի աճին, որոնք չեն դադարեցնում ընթացքից գնացքի մեջ ներթափանցելու փորձերը: Մեքսիկայի կառավարությունը պատրաստ է տվյալ նախագծին հատկացնել 275 միլիոն դոլար:

Նմանատիպ նյութեր