Ուկրաինայի ասոցացումից Ռուսաստանի վնասը կարող է հասնել մինչև 100 միլիարդ ռուբլու
                        Lenta.ru-ի հաղորդմամբ` ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից Ռուսաստանի վնասը կարող է հասնել մինչև 100 միլիարդ ռուբլու: 
Ուկրաինայի տնտեսության անցումը ԵՄ չափանիշներին երկրի համար կարժենա 165 միլիարդ եվրո տասը տարվա համար: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը Մաքսային միության անդամ երկրների  ղեկավարների և Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը:
Պուտինն ասել է, որ հարվածի տակ կդրվեն իրենց արդյունաբերության և ագրոբիզնեսի ամբողջական ոլորտներ` տնտեսական աճի և զբաղվածության տեմպերի բոլոր հետևանքներով: 
Նա նաև ընդգծել է, որ այդ վնասը կհասցվի նաև Մաքսային միության անդամ երկրների տնտեսություններին, և որ կորուստներ կունենան Բելառուսն ու Ղազախստանը ևս:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

