211652_close_icon
views-count899 դիտում article-date 20:52 26-08-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 25-ից 26-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրվել է նաև սպանության փորձի 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը: Խարդախության` 9, յուրացման և խուլիգանության 3-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր