211652_close_icon
views-count1282 դիտում article-date 15:12 26-08-2014

Իրանը Իրաքի քրդերին օգնել է զենքով

Իրանի ՆԳ նախարար Աբդուլռըզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ Իրանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ կռվող Իրաքի քրդերին զենք և զինամթերք է մատակարարել: Իրանցի նախարարը նշել է, որ Իրանի իշխանություններին էին դիմել Իրաքյան Քրդստանի տարածքային կառավարության ներկայացուցիչները և խնդրել, որպեսզի հարևան երկիրը ռազմական աջակցություն ցուցաբերի իրենց, ինչպես նաև խորհրդատվություններ կազմակերպի ահաբեկիչների դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր