ԱՄԷ-ում կին վարորդներին արգելել են մեքենա վարելիս շպարվել
ԱՄԷ-ի ՆԳՆ-ը տեղի կին ավտոսիրողներին արգելել է շպարվել մեքենայի ղեկին գտնվելիս: Այս մասին հայտնել է Khaleej Times-ը:
Մեքենան վարելիս շպարվող կամ իրենց սանրվածքն ուղղող կին վարորդներին որոշել են տուգանել 1000 դիրհամով (270 դոլար), իսկ տրանսպորտային միջոցի օգտագործումն արգելվում է մեկ ամիս ժամկետով:
Հայտարարվել է, որ կանանց այդօրինակ գործողությունները վտանգ են ստեղծում ճանապարհներին: Տուգանք է սահմանված նաև մեքենան վարելիս բջջային հեռախոսով խոսելու համար: Հեռախոսով խոսելու համար վարորդը պետք է անվտանգ վայրում կանգնեցնի տրանսպորտային միջոցը կամ էլ հասնի նշանակման վայր:
Hands-free սարքի օգտագործմամբ բջջային հեռախոսով խոսելն արգելված չէ օրենքով: 2014 թվականին Դուբայի ոստիկանությունը գրանցել է 26.500 ՃՏՊ, որոնք տեղի են ունեցել մեքենան վարելիս բջջային հեռախոսով խոսելու պատճառով: