1403 դիտում
12:14 26-08-2014
Նիդերլանդները մտադիր է Թուրքիայից դուրս բերել իր Patriot զենիթահրթիռային համալիրները
Նիդերլանդների կառավարությունը չի պատրաստվում երկարաձգել Թուրքիայում իր Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայման ժամկետը և մտադիր է դրանք դուրս բերել այդ երկրից: Այս մասին հայտնել է Բիդերլանդների պաշտպանության նախարարությունը:
«2015 թվականի հունվարի վերջին՝ ըստ համաձայնագրի, համալիրները կվերադարձվեն Նիդերլանդներ: Որոշման մասին գլխավոր շտաբի ղեկավար Թոմ Միդդենդորպն արդեն հայտնել է ՆԱՏՕ-ի ղեկավարևությանը»,-նշված է հայտարարության մեջ:
Նիդերլանդների ՊՆ-ն դա բացատրել է նրանով, որ Patriot ԶՀՀ-ները անընդմեջ օգտագործվում են և այժմ կապիտալ վերանորոգման կարիք ունեն, որը հնարավոր չէ կատարել Թուրքիայում:
Հիշեցնենք, որ համալիրները տեղակայվել են Թուրքիայի տարածքում 2013 թվականի հունվարին Սիրիայի տարածքից հնարավոր հարձակումը կանխելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
2511 դիտում
16:41 15-10-2015
Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները դուրս բերվեցին Թուրքիայից
3792 դիտում
10:11 23-12-2015
Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել Patriot ԶՀՀ-ները
1212 դիտում
13:32 15-09-2014
Թուրքիան ծրագրում է Patriot զենիթահրթիռային համալիրների հիմքի վրա ստեղծել սեփական ԶՀՀ-ները
Այս բաժնից
814 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
919 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
742 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի