Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրները դուրս բերվեցին Թուրքիայից
ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայի տարածքից իր Patriot զենիթահրթիռային համալիրները, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ռազմական գերատեսչության իր բարձրաստիճան աղբյուրին:
Համալիրները տեղափոխվել են Իսկենդերուն նավահանգիստ, որտեղից Ocean Globe ամերիկյան ռազմանավը դրանք կտեղափոխի Միացյալ Նահանգներ:
Ինչպես գրում է Defense News-ը, որոշումը կայացվել է հոկտեմբերի 8-ին: Թուրքական իշխանություններն իրենց դժգոհությունն էին արտահայտել այդ որոշման վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԶՀՀ-ները Թուրքիայի տարածքից դուրս բերելու ժամանակը չէ:
Համալիրները տեղակայվել էին Սիրիայի հետ սահմանային Գազիանթեփ նահանգում՝ Սիրիայի կողմից հնարավոր հարվածները կանխելու նպատակով: