211652_close_icon
views-count1424 դիտում article-date 11:06 26-08-2014

Իրանում հերթական ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել

Օգոստոսի 26-ի առավոտյան Իրանի արևմուտքում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեհրանի համալսարանի սեյսմոգրաֆիկ կենտրոնի կողմից: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ռիխտերի սանդղակով 5,2 մագնիտուդ ուժգնությամբ հերթական հզոր երկրաշարժն էր տեղի ունեցել Իրանի հարավային Խուզեսթան նահանգում՝ իրանա-իրաքյան սահմանին:: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 480 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:

Նմանատիպ նյութեր