211652_close_icon
views-count3471 դիտում article-date 11:27 26-08-2014

Սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունը կներկայացնի iPhone 6-ը

Տեխնո աշնանը սեպտեմբերի 9-ին ՏՏ հսկան կներկայացնի տարվա տեխնո բլոկբաստերը` iPhone 6-ը: Ընկերությունը դեռ հունիսին, ծրագրավորղների համար նախատեսված կոնֆերանսին ցուցադրեց ios 8-ն ու այն Beta տարբերակում օգտագործելու հնարավորություն տվեց աշխարհի տարբեր երկրների ծրագրավորողներին: Դուրս է եկել iOS 8 beta 6-ը: Ծրագրավորողները օգտագործում են beta տարբերակն ու հայտնում թերությունների մասին: Այն կլինի լիարժեք ու ավելի հղկված: Նոր ՕՀ-ի ամենաօգտակար գործառույթներից մեկը` QuickType-ն է, այն դեռ աշխատում է միայն անգլերենի համար, բայց մինչև պաշտոնական շնորհանդեսը հնարավոր է լեզուների թիվը ընդլայնվի: Թարմացվել է app store-ը, անցանկալի կոնտենտն այնտեղից կարելի է թաքցնել: Ավելի ֆունկցիոնալ է դարձել imessage-ը, գրավոր հաղորդագրություններին կարելի պատասխանել բանավոր: Գաղտնապահներին էլ դուր կգան գաղտնի պապկաները, նկարները թաքցնելու համար: Սպասվում է, որ կներկայացվի միանգամից երկու iPhone` 4.7 եւ 5.5 անկյունագծով: Տեխնոբլոգերները գրում են, որ նոր iPhone 6-ը հագեցած կլինի անլար լիցքավորմամբ: Շշուկներ են տարածվել, որ նախնական տեղեկություններով՝ 4,7 դյույմանոց էկրանով և հիշողության ամենաքիչ ծավալով iPhone 6-ը վաճառվելու է 750 եվրոյով: 5,5 դյույմանոց սմարթֆոնի գինը կլինի 950 եվրո: iPhone 6-ի բարձր գինը պայմանավորված է նաև սմարթֆոնում օգտագործված թանկարժեք սադափե ապակիով: Չնայած սադափե ապակու և Gorilla Glass ապակու տարբերությունն այնքան էլ զգալի չէ, ընդամենը 13 դոլար: Դուրս է եկել նաև OS X Yosemite Developer Preview 6–րդ տարբերակը: Ընկերությունն աշխատում է, շտկում թերությունները, այն ավելի հարմար դարձնելով օգտատերերին: Նոր iwatch-ին, սակայն, համացանցում աշխատում են չանդրադառնալ, լռում է նաև Apple-ը: Տեխնո բլոգները կանախտեսում են, եթե այն չներկայացվի այս սեպտեմբերին, ապա կհետաձգվի մինչ հաջորդ տարի: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32787]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր