211652_close_icon
views-count2055 դիտում article-date 17:58 25-08-2014

Ո՞րն է Արմեն Աշոտյանի կանյոկը

Հայաստանում պարտադիր ուսումը դառնալու է 12-ամյա, այս տարի 1500 ուսանող կօգտվի սոցիալական ծրագրից: Աշոտյանը ֆլեշ մոբին է մասնակցել: Ասում է` «դա էլ իր կանյոկն է, գուցե մի քիչ տարօրինակ է նախարարին շորտիկով տեսնելը»: Արմեն Աշոտյանն ասում է` պահել է խոստումը, և մեկ ընտանիք արդեն ստացել է օգնություն նախարարի անձնական միջոցներից: Այդ ընտանիքի 3 երեխաները կունենան դպրոց գնալու անհրաժեշտ պարագաները: Իսկ հիմա տեսախցիկների առջև նոր կառավարության ձևավորումից հետո 100 օրն է ամփոփում: 12-ամյա կրթությունը դառնալու է պարտադիր: Բացատրությունը պարզ է: Տարեկան 4-5 հազար դեռահաս բավարարվում է 9-ամյա կրթությամբ և չի շարունակում ուսումը: Ուսուցիչների աշխատավարձը նախարարի ամենաթույլ կետերից է: Աշխատավարձը բարձրանում է, բայց ուսուցիչը փոփոխություն չի զգում: Նախարարը երկու քարի արանքում է հայտնվել: Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը Հայաստանում բացելու հարցն է հնչում: Նախարարը նախապես զգուշացնում է` ոչ մի զանգ, ոչ մի սկայպ ոչ մեկից չի ստացել: Եվ մի քիչ էլ զարմանում է, երբ Ամերիկյան համալսարանի անգլալեզու բակալավրիատն է բացվում, ոչ մի ծպտուն, հենց հերթը ռուսալեզու բուհին է հասնում, քննադատողներն ակտիվանում են: Հինգ տարի բանակցում են: Հայաստանի կառավարությունն արդեն հավանություն տվել է պայմանագրի նախագծին: Սպասում են ռուսական կողմի հավանությանը: Աշոտյանն անդրադառնում է նաև բուհերում սովորող անապահով ուսանողների սոցծրագրին: Անցած տարի 800 ուսանողի վարձ պետությունը կիսով չափ կամ հարյուր տոկոսով փակել է: Այս տարի հովանավորյալները կշատանան: Միայն թե ընտրությունն ավելի խիստ է լինելու: Առաջադիմության շեմը բարձրացվելու է: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32780]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր