Ռոնալդուն պատրաստ է «Կորդոբա»-ի հետ խաղին
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է Ւսպանիայի առաջնության 1-ին տուրում «Կորդոբա»-ի հետ կայանալիք խաղին:
«Ռոնալդուն հիանալի մարզվել է և պատրաստ է մասնակցել «Կորդոբա»-ի հետ կայանալիք խաղին: Նա ոչ մի խնդիր չունի: Ռոնալդուն մրցաշրջանին պատրաստվել է անհատական ծրագրով: Նախորդ մրցաշրջանում նա խնդիրներ ուներ ծնկի հատվածում, և նրան անհրաժեշտ էր հատուկ վարժություններ կատարել, որպեսզի լուծեր այդ խնդիրը»,-ասել է Անչելոտին:
«Ռեալ» - «Կորդոբա» խաղը կկայանա այսօր` ժամը 22:00-ին: