211652_close_icon
views-count820 դիտում article-date 15:22 25-08-2014

Նախագահի թեկնածուների վեճերի պատճառով փլուզվում է Աֆղանստանի տնտեսությունը

BBC-ը հայտնում է, որ Աֆղանստանում տիրող քաղաքական ճգնաժամի պատճառով, որն առաջացել է նախագահի թեկնածուների միջև վեճերից, դեպի անդունդն է գլորվում երկրի՝ առանց այն էլ թույլ տնտեսությունը: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ֆինանսների նախարար Օմար Զահիլվալը: Նրա խոսքերով, եթե մոտ ժամանակներս երկրի գլխավոր պաշտոնի երկու հավակնորդները վերջ չդնեն իրենց վեճերին, ապա իշխանությունները հարկադրված կլինեն կրճատել աշխատավարձերը և աշխատանքից ազատել մի շարք պետծառայողների: Աֆղանստանի ֆինանսների նախարարությունը հաշվարկել է, որ երկրի պետական եկամուտները զգալիորեն կրճատվել են ապրիլին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով այդպես էլ չընտրվեց երկրի նոր նախագահը: Նախագահի պաշտոնին հավակնողներ Աշրաֆ Գանին ու Աբդուլլահ Աբդուլլահը վիճարկում են քվերակության երկրորդ փուլի արդյունքները, ինչի համար էլ ցայժմ ձեռք բերված չէ ազգային միասնության կառավարության ստեղծման մասին պայամանավորվածություն, թեև այդ մասին եղել են բազմաթիվ կոչեր:

Նմանատիպ նյութեր