211652_close_icon
views-count1486 դիտում article-date 11:21 25-08-2014

Մելբուռնը վերստին ճանաչվել է բնակության համար աշխարհի լավագույն քաղաք

Ավստրալիայի Մելբուռն քաղաքը վերստին ճանաչվել է բնակության համար աշխարհի լավագույն քաղաքը: Այդ մասին նշված է The Economist Intelligence Unit հետազոտական ընկերության պատրաստած ամենամյա վարկանիշային աղյուսակում, որում ընդգրկվել է աշխարհի 140 քաղաք: Մելբուռնը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է այդ ցուցակը՝ 100 հնարավորից վաստակելով 97.5 միավոր: Ապա գալիս են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան՝ 97.4 միավոր, Կանադայի Վանկուվեր քաղաքը՝ 97.3 միավոր, Կանադայի Տորոնտո քաաղաքը՝ 97.2 միավոր, Ավստրալիայի Ադելաիդա քաղաքը՝ 96.6 միավոր, Կանադայի Կալգարի քաղաքը՝ 96.6 միավոր, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքը՝ 96.1 միավոր, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին՝ 96 միավոր, Ավստրալիայի Պերտ քաղաքը՝ 95.9 միավոր և Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքը՝ 95 միավոր: Վարկանիշային աղյուսակը 30.5 միավորով եզրափակում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը: Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առել հետևյալ չափանիշները. քաղաքի առողջապահության ու կրթության որակը, կայունությունը, մշակույթը, ենթակառուցվածքների զարգացվածությունն ու շրջակա միջավայրի վիճակը:

Նմանատիպ նյութեր