1455 դիտում
15:57 23-08-2014
Ամերիկացի զինծառայողները հակառակորդի զորքերը կհետախուզեն «գրպանային ԱԹՍ-երով»
France Presse լրատվական գործակալության հաղորդմամբ` ամերիկացի գիտնականները մշակում են փոքր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք օգտագործելու են ԱՄՆ-ի զինվորները:
«Գրպանային ԱԹՍ-երը» հնարավորություն կտան մեծ հեռավորությունից հետախուզել հակառակորդի զորքերի դասավորվածությունը, և ընդ որում` դա անելիս կարիք չի լզգացվի խոշոր չափերի սարքավորումների: Նախագիծն իրականացնում են Մասաչուսեթս նահանգում գտնվող NSRDEC ռազմական հետազոտական կենտրոնի աշխատակիցները:
«Գրպանային ԱԹՍ-երը» ստանում են հատուկ ծրագիր` օպտիմալացնելու և նվազեցնելու համար հետախուզական սարքերը: Նման ԱԹՍ-երով զինվորները գործնականում անխոցելի են, նվազագույն դեպքում ռազմական գործողությունների գոտում նրանց կյանքի ու առողջության համար ռիսկը կլինի բավական ցածր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
850 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
328 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7255 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է