Երևանի «գաի պլաշչադկան» լցվեց Porsche-երով ու Mercedes-ներով, օրինախախտ վարորդները երկար ժամանակ կշրջեն ոտքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված ավտոմեքենաները հիմնականում Porsche Cayenne և Mercedes մակնիշի են, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, մի մասի վարորդներն էլ եղել են ոչ սթափ (խմած) վիճակում։
Ճանապարհային Ոստիկանությունը հերթական անգամ զգուշացնում է վարորդներին, որ չարամտորեն չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ «երկաթյա նժույգները» տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի