Չինացիները պաշտոնական շնորհանդեսից առաջ ներկայացրել են iPhone 6-ը
Չինական կապի խոշորագույն օպերատոր China Telecom-ը Weibo սոցցանցում պատմել է iPhone 6-ի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև այն պայմանների մասին, որոնցով սմարթֆոնը հայտնվելու է Չինաստանի տարածքում:
Այս մասին հայտնել է Forbes-ը: Չինական օպերատորը մասնավորապես հրապարակել է նոր iPhone-ի մոդելների նկարը, որում առկա է երեք գույն` ոսկեգույն, սև, արծաթագույն:
Եթե նկարը կեղծված չէ, ապա iPhone-ի նոր մոդելն ունենալու է կլորացված անկյուններ: Ենթադրվում է, որ Apple ընկերությոան նոր սմարթֆոնի նորամուտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, Կուպերտինոյի շտաբ-բնակարանում: