Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա
Agence France-Presse-ի հաղորդմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա:
Նշվում է, որ կանցլերը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:
Սահմանված է, որ հանդիպման ընթացքում խոսվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:
Նաև քննարկվելու են Ուկրաինայի ներկայիս ճգնաժամային իրավիճակին օգնության կոնկրետ հնարավորություններ: Ակնկալվում է, որ բանակցություններից հետո նախագահի հետ կլինի համատեղ մամուլի ասուլիս: