Թոմաս Մյուլլերը` Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի խաղարկության առաջին գոլի հեղինակ. տեսանյութ
Բունդեսլիգայի 2014/2015 մրցաշրջանի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը, ով 1-ին տուրում գրավեց «Վոլֆսբուրգ»-ի դարպասը: Գերմանիայի հավաքականի խաղացողը հաշիվը բացեց 37-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ բացման խաղում «Բավարիա»-ն 2:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին: