211652_close_icon
views-count889 դիտում article-date 12:30 20-06-2014

Թոմաս Մյուլլերը մեծ պոտենցիալ ունի. Վերոն

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը տպավորված է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերի ցուցադրած խաղով: « Մյուլլերը մեծ պոտենցիալ ունի և դա ապացուցում է Մունդիալում ցուցադրած խաղով: Բացի այդ, իր տարիքի համար նա մեծ փորձ ունի: Դեռևս 4 տարի առաջ նա ցուցադրեց, որ կարող է ուժեղ ֆուտբոլիստ դառնալ: Գերմանիայի հավաքականը միշտ առանձնացել է ֆիզիկական բարձր պատրաստականությամբ, սակայն ներկայումս դրան ավելացել են նոր տարրեր: Ես նկատի ունեմ տեխնիկան և խաղացողների վարպետությունը»,-Վերոնի խոսքերը մեջբերում է Sport1-ը:

Նմանատիպ նյութեր