Թոմաս Մյուլլերը հայտնվել է «Ռեալ»-ի թիրախում
Մադրիդի «Ռեալ»-ը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին, հայտնում է El Mundo Deportivo-ն: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի համար իսպանական գրանդը պատրաստ է վճարել 45 մլն եվրո: Նախկինում Մյուլլերը նշել էր, որ իր ապագան տեսնում է միայն «Բավարիա»-ում:
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլլերը անցկացրած 17 խաղում խփել է 7 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում: