ԵԱՀԿ-ն Ուկրաինային և Ռուսաստանին համագործակցության կոչ է անում
Reuters գործակալության հաղորդմամբ` ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել Մոսկվային և Կիևին Ուկրաինայի հարավ-արևելքում մատակարարվող մարդասիրական օգնության վերաբերյալ գալ համագործակցության:
Նա նաև կոչ է արել երկու կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է կոնֆլիկտի հետագա զարգացման համար պատճառ դառնալ:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի սահմանով անցել է ռուսական հումանիտար շարասյան 221 մեքենա: