Իսրայելական ավիահարվածից Գազայի հատվածում մահացել է երեք մարդ
Գազայի հատվածում տեղի ունեցած իսրայելական ավիահարվածի հետևանքով մահացել է երեք մարդ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ն անհանգստություն էր հայտնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման հետ կապված և հրադադարի կոչ էր արել կոնֆլիկտի կողմերին:
Նշվում է նաև, որ ավելի ուշ Իսրայելը զորակոչել է ևս 10 000 պահեստայինների` Գազայում ռազմական գործողություններ իրականացնելու համար: